COVID19

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 577 նոր դեպք, ապաքինվել է ևս 214 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 577 նոր դեպք, ապաքինվել է ևս 214 մարդ:

Արձանագրվել է մահվան 6 դեպք: Պացիենտները եղել են 65 (կին), 87 (կին), 67 (տղամարդ), 37 (տղամարդ), 63 (տղամարդ) և 86 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 182 է:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *