Հայաստանը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով առաջինն է տարածաշրջանում: Ինչպես վկայում են worldometers.info կայքի պարբերաբար թարմացվող տվյալները, մեր երկիրն այս ցուցանիշով, որը հունիսի 13-ին կազմել է 5401, բավականին հետ է թողնում հարևան երկրներին:
Տարածաշրջանում վարակման ցուցանիշը 1 մլն բնակչի հաշվով հետևյալ տեսքն ունի.
1. Հայաստան - 5401
2. Ռուսաստան - 3564
3. Իրան - 2204
4. Թուրքիա - 2096
5. Ադրբեջան - 944
6. Վրաստան – 213
1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսային հիվանդությունից մահացության ցուցանիշով (89) Հայաստանը տարածաշրջանում դարձյալ 2-րդն է՝ Իրանից (104) հետո: 3-րդ տեղում Թուրքիան է (57), որին հաջորդում են ՌԴ-ն (47), Ադրբեջանը (11) և Վրաստանը (3):
Հիշեցնենք՝ հունիսի 13-ին Հայաստանում հաստատվել էր կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային 723, մահվան՝ 11 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 16 004 է, մահվան դեպքերինը՝ 355:
Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 7.8 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 430 .000-ը:
0 Մեկնաբանություն