COVID19

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1836, մահվան՝ 23 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1836 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 68 530-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 1121 է:

Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք։ Հոկտեմբերի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 321 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 23 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1442-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 73 (տղամարդ), 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 79 (կին), 62 (կին), 81 (կին), 67 (կին), 75 (կին), 77 (կին), 49 (կին),  60 (կին), 74 (կին), 80 (կին), 66 (տղամարդ), 79 (տղամարդ), 66 (կին), 83 (կին), 83 (կին), 85 (կին) և 16 (աղջիկ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում առողջացածների թիվը 485 է, ընդհանուր առողջացածներինը՝ 49219, փաստացի բուժվողներինը՝ 17 869 (ավելացել է 1328-ով): Մեկ օրում արվել է 4340 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 357 104 թեստ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *