COVID19

Հունիսի 4-ից՝ փոփոխություններ և լրացումներ՝ արտակարգ դրության կարգավորումներում. Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքում   տեղեկացրել է հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխությունների և լրացումների մասին.

Սիրելի՛ հայրենակիցներ,
Հունիսի 4-ից ուժի մեջ են մտնում արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխություններ և լրացումներ։

Մասնավորապես՝

  • Այսուհետ, բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների դեպքում և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս:

Մշակվել են սանիտարահամաճարակային և անվտանգության կանոններ՝

  •  Հյուրանոցների համար,
  •  Երկարատև խնամքի հաստատությունների համար,
  •  Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների իրականացման համար:

Մանրամասները՝ https://www.gov.am/files/docs/4086.pdf

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *