COVID19

Կա վտանգավոր մի տենդենց, որ նորից լինում է տարբեր արտադրական կոլեկտիվներում․Արսեն Թորոսյան (տեսանյութ)

«Ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը մոտավորապես մնում է նույն շրջանակներում։ Ծանր վիճակում ունենք 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի և թոքերի օդափոխության սարքերին միացված՝ 15 հոգի»,- կառավարության նիստին ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 

Ըստ նրա՝ կա նաև մի վտանգավոր տենդենց, որ նորից լինում է տարբեր արտադրական կոլեկտիվներում, և փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է նորից կորոնավիրուսային հիվանդության բռնկում։ «Որովհետև մարտի սկզբին արձանագրած 2 օջախից մեկի պատճառով է, որ վարակը շատ արագ տարածվեց երկրում, կրկին արտադրամասից։ Հնարավոր է, որ նմանատիպ սցենար ունենանք»,- նշել է Թորոսյանը։

Արձանագրված դեպքերի մոտ 15-20 %-ը, նախարարի խոսքերով, կարիք ունի հոսպիտալացման, մնացած դեպքերում մարդիկ մնում են տանը՝ բուժման։

Մանրամասները՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *