COVID19

Կորոնավիրուսի դեմ բուժվող պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից

Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից,-այդ մասին հայտնում է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքի իր էջում։

Դեպքի մասին անմիջապես հաղորդում է ուղարկվել իրավապահ մարմիններին: Նա հիվանդանոց ընդունվել է հունիսի 29-ին:

Պացիենտն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով: Կատարվում է անհրաժեշտ հետազոտությունները: Նա գտնվում է բժիշկների հսկղության տակ և վերջիններիս գնահատմամբ գտնվում է ծանր վիճակում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *