COVID19

Կորոնավիրուսից մահացել է պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Պապ ջան, լույսով գնա։ Երևի Աստված ամեն մարդու ուղարկում է այնքան մեծ փորձություն, որքան որ նա կարող է տանել իր սրտում։ Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ ու չգիտեմ, թե որն է Աստծո նախախնամությունը այստեղ։ Բայց մի բան գիտեմ՝ իմ 33֊ամյա ծնունդը այսօր քո վերածնունդ է, պապ։ Դու ապրելու ես իմ մեջ, ես ապրելու եմ իմ և քո համար, իմ և քո փոխարեն։ Սիրում եմ քեզ։
Հ. Գ. Շնորհակալ եմ բոլորին ցավակցությունների ու զորակցության համար»։

Հավելենք, որ ավելի վաղ  ArmLur.am-ն և «Ժողովուրդ» օրաթերթը  խմբագրակազմը ցավակցութուն հայտնելով  պատգամավորի ընտանիքի անդամներին և հարազատներին, գրել էին, որ Կոնջորյանի հայրն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *