COVID19

Կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր, ոստիկան անտարբեր մի՛ անցիր. Վանաձորը հունիսի 5-ին

Հունիսի 3-ից պարետատան որոշմամբ Հայաստանում բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների, ֆիզիկական վարժություններ անելիս կամ հեծանվավարությամբ զբաղվելիս: Վանաձորի Հայքի հրապարակում, ամենամարդաշատ Լաչինի միջանցքում ևս մի այգիներում «Մունետիկ» լրատվականի տեսախցիկը շրջել և արձանագրել է, որ անցորդների մեծ մասը դիմակը կրում է, բայց սխալ, որոշ մասը՝ տեսախցիկը տեսնելուն պես է կրում, կան դեպքեր, երբ ընդհանրապես չեն կրում: Տուգանքի չափը չի փոխվել՝ 10,000 դրամ: 1 ժամից ավելի տևողությամբ շրջայցի ընթացքում օրենքը շրջանցողներին տուգանելու կամ նախազգուշացնելու դեպքեր «Մունետիկ» լրատվականի տեսախցիկը չի գրանցել, փոխարենն արձանագրել է ճանապարհային ոստիկանության աշխատակիցների անտարբերությունը՝ նրանց կողքով անցնելիս:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *