COVID19

Լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությունը

                                                      ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

20 մարտի, 2020թ., Երևան

Մենք` ներքոստորագրյալներս, տարբեր ձևաչափերով արտահայտել ենք մեր բացասական կարծիքը ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման այն դրույթների վերաբերյալ, որոնք կարգավորում են տեղեկատվության տարածումը:

            Նշված դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո արձանագրում ենք, որ դրանց կիրառումն անարդյունավետ է, անհամաչափ, հակասում է ողջամտության սկզբունքներին և չի նպաստում համաճարակի պայմաններում հանրային շահերի իրացմանը:

            Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը եւ Պարետատանը`

               –անհապաղ ուժը կորցրած ճանաչել ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին 2020 թ. մարտի 16-ի Կառավարության N 298–Ն որոշման 23, 24, 25 եւ 26 կետերը,

            –մշակել տեղեկատվության տարածման ռեժիմը սահմանող նոր կարգավորում, որն այս բարդ իրավիճակում կհստակեցնի հնարավոր սահմանափակումները, կնպաստի լրատվամիջոցների կողմից մասնագիտական պատասխանատվության նորմերին հավատարմությանը և կապահովի պաշտոնական կառույցների և լրատվամիջոցների միջև արդյունավետ և հանրօգուտ գործընկերությունը:

            Մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցել նման փաստաթղթի մշակման աշխատանքներին:

Երևանի մամուլի ակումբ

Մեդիա նախաձեռոնթությունների  կենտրոն

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Հանրային լրագրության ակումբ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստան

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ

Գորիսի մամուլի ակումբ

«Իրավունքի գերակայություն» ՀԿ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *