COVID19

Մեծ թվով վարակակիրներ՝ Գյումրու «Լենտեքս» ու «Սվետտեքստ» տեքստիլ ֆաբրիկաներում.Առավոտ

Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող 2 ֆաբրիկաներում՝ «Լենտեքս»-ում ու «Սվետտեքստ»-ում, որը գործում է «Չուլոչնու» շենքում, հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակված բավական մեծաթիվ աշխատակիցներ։ «Լենտեքս»-ից նմուշառվել են 90 մարդ, որոնցից 20-ի մոտ թեստերի պատասխանները եղել են դրական։ Իսկ «Սվետտեքստ» -ում նմուշառել են 50 աշխատակցի, դրական պատասխան է եկել 10 -ից ավելիի մոտ։ Ի դեպ, այս 2 կառույցներում հետազոտություններն իրականացրել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Բանն այն է, որ 3 օր առաջ «Լենտեքս-»-ի 2 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս, սա էլ առիթ է հանդիսացել, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ֆաբրիկայի աշխատակիցներից նմուշառումներ իրականացնի։
 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *