COVID19

Ողջ ազգաբնակչությանը կրկին հորդորում եմ խստագույնս պահպանել արտակարգ դրության բոլոր կանոնները.Տ. Ավինյան

ՀՀ պարետ Տ.Ավինյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից ելքը սահմանափակելու և մնացած երեք ճանապարհների վրա մարդկանց ջերմաչափում իրականացնելու գործընթացը այսօր ժամը 20։00-ից դադարեցվելու է՝ հաշվի առնելով, որ դեպքերը մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված պացիենտի շփման շրջանակից դուրս չեն եկել:

Միաժամանակ, Էջմիածնի բնակիչներին, ինչպես նաև մեր ողջ ազգաբնակչությանը, կրկին հորդորում եմ խստագույնս պահպանել արտակարգ դրության բոլոր կանոնները և ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն ու գիտակցություն՝ չմասնակցել ու չկազմակերպել բազմամարդ միջոցառումներ ու հավաքներ, գրիպանման ախտանշանների դեպքում ինքնամեկուսանալ, իսկ անհրաժեշտության դեպքում անմիջապես դիմել բժշկի կամ կապ հաստատել 060 838300 թեժ գծի միջոցով։ 

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը միաժամանակ տեղեկացնում է

Սիրելի' հայրենակիցներ, արժևորելով յուրաքանչյուրի՝ օգտակար լինելու ցանկությունը, կամավորության պատրաստակամությունը և հանրային համերաշխությունը, խնդրում եմ բոլոր կամավորական նախաձեռնությունները և բնաիրային մթերքների հավաքագրումը իրականացնել պարետատան հետ դրանք համաձայնեցնելուց հետո: Սրա նպատակը ոչ միայն տարբեր նախաձեռնությունների համատեղումն է, կամավորների առողջության և անվտանգության ապահովումը, այլև՝ աջակցությունն առավել հասցեական և թիրախային դարձնելու մղումը:

Պարետատան հետ կապ կարող եք հաստատել՝ զանգահարելով +374 10 515 994 Զարուհի Մաթևոսյանին կամ ուղարկելով նամակ zaruhi.matevosyan@gov.am էլեկտրոնային հասցեին: Յուրաքանչյուրի աջակցությունը շատ կարևոր է՝ անհատ կամավորներից մինչև բարեգործական նախաձեռնություններ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *