COVID19

Պետք չէ տրվել հակադիմակային արշավներին և թուլացնել զգոնությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի կանխատեսվող համաշխարհային  հնարավոր 2-րդ ալիքի մասին՝ կոչ անելով չթուլացնել զգոնությունն ու, անկախ դիմակներ կրելու հետ կապված բազմաթիվ անհարմարություններից, շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները՝ վարակը լիովին հաղթահարելու նպատակով: Կորոնավիրուսի ակտիվ դեպքերը հունիսի 14-ից հետո առաջին անգամ քիչ են 10.000-ից: Խոսելով հակադիմակային արշավներից, նա նշել է. «Խնդրում եմ տուրք չտալ այդ անպատասխանատու հայտարարություններին, որովհետև դիմակի կրումը այդ կանոնների պահպանման գործում ունի անկյունաքարային նշանակություն, որպեսզի մենք պատրաստ լինենք աշնանը կանխատեսվող 2-րդ ալիքին: Մեր երկրում արդեն 700-ին մոտ մարդ է մահացել և սա սարսափելի վիճակագրություն է: Այդ մարդիկ, ովքեր մահացել են իրենց կյանքով բարձրացրել են մեր զգոնությունը: Եթե դիմակի հետ կապված փոփոխություն լինի անելու, մենք առաջինը դա կանենք»: Նրո խոսքով՝ այս կայունությունը ոչինչ չի ասում: Չի բացառվում, որ վաղը կամ մյուս օրը նորից թվերի աճ արձանագրվի:    

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *