COVID19

Ryanair-ը դադարեցրել է Երևանից Իտալիա և հետադարձ բոլոր չվերթները

Ryanair ընկերությունը դադարեցնում է բոլոր չվերթները Երեւանից դեպի Իտալիա եւ հետադարձ, մինչեւ ապրիլի 8-ը՝ հետեւելով Իտալիայի կառավարության՝ երկիրը փակելու որոշմանը-,այս մասին ընկերությունը տեղեկացրել է իր ֆեյբուքյան էջում։

«Բոլոր այն ուղեւորները, որոնց վրա կազդի այս որոշումը, կտեղեկացվեն էլեկտրոնային նամակով: Ուղեւորները՝ որոնք կցանկանան վերադառնալ հայրենիք, կկարողանան ԱՆՎՃԱՐ փոխել իրենց տոմսը ավելի վաղ գործող չվերթով, որոնք կգործեն մինչեւ Մարտի 13ի կեսգիշեր:

Այն ուղեւորները, որոնց չվերթները չի կատարվի, կարող են դիմել գնի ամբողջան վերադարձի համար կամ կարող են ստանալ գումարը կանխավճարի տեսքով իրենց հաշվի վրա, որը կկարողանան օգտագործել այլ Ryanairի չվերթների տոմսերի գնելու համար՝ 12 ամսվա ընթացքում»,- ասված է ընկերության հայտարարության մեջ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *