COVID19

«ՍԱՐԴ» ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀՆ ԱՐԴԵՆ ԳՈՐԾՈՒՄ Է ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

    Վանաձորում՝ Թումանյան 8/11 հասցեում, դռներն է բացել ներկերի, պաստառների և ջեռուցման կաթսաների մասնագիտացված` «Սարդ» խանութ-սրահը։ Բացման օրը խանութի բակը մարդաշատ էր հյուրերով, որոնք անհամբեր սպասում էին նորամուտին։

    «Սարդ»-ը  հանդիսանում է եվրոպական շուրջ 50  բարձր որակի ապրանքանիշերի ներկայացուցիչը Հայաստանում, ինչպիսիք են «Դուլուքս», «Մարշալ», «Պինոտեքս», «Տիկուրիլա» և այլն։ «Սարդ»-ը հայաստանյան շուկայում է 1996 թվականից։ Տարիների ընթացքում ցանցն ընդլայնվել է։ Այսօր 9 խանութ գործում է Երևանում և 1-ը՝ Գյումրիում։ Վանաձորի մասնաճյուղը 11-րդն է։ Խանութում ներկայացված է ավելի քան 23 հազար ապրանքատեսակ՝ ներկալաքային արտադրանք, ավելի քան 5000 տեսակի պաստառներ, ջրամատակարարման և ջեռուցման համակարգեր, սոսինձներ և այլն։

    «Սարդ»-ը ձեռնպահ չի մնում ոչ մի հանրային ծրագրից։ Այն 2016 թվականին որպես եվրոպական բարձր որակի ապրանքանիշ արժանացել է գլխավոր մրցանակի։ Իր բացառիկությանը հավատարիմ «Սարդ»-ը միակն էր, որ 2021 թվականի նորաձևության ցուցադրությանը ներկայացավ  պաստառներից պատրաստված հագուստներով։

   Ընկերությունում պատասխանատվությամբ են մոտենում անձնակազմի ընտրության հարցին։ Հմտություններին, մասնագիտական գիտելիքներին և որակավորմանը  զուգահեռ շեշտը դրվում է նաև հաճախորդների որակյալ և բարեհամբույր սպասարկման վրա։

   Վանաձորի մասնաճյուղում ներկայացված լայն տեսականին անտարբեր չի թողել հաճախորդներին, որոնք խանութում գտել են իրենց նախըտրած ապրանքատեսակների բազմազան տեսականին։

Խանութ-սրահի բացման հանդիսավոր արարողությանը մասնակից հյուրերը ստացան բազմաթիվ նվերներ և անակնկալներ:

    «Սարդ»-ը սպասում է ձեզ և առաջարկում լավագույնը։ Գունավորեք ձեր կյանքը «Սարդ»-ի հետ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *