COVID19

Թբիլիսիից շնչառական սարքեր են ուղարկվում Հայաստան.aliq.ge

Վրաստանում ապրող հայերը շարունակում են աջակցության ուղիներ փնտրել կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգտակար լինելու համար։

    «Ալիք Մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովի նախաձեռնությամբ և օտարերկրյա մտերիմ ընկերոջ աջակցությամբ Վրաստանից թվով 10 արհեստական շնչառության  սարք է գնվել և ուղարկվելու է Հայաստան։ Վրաց-հայակական սահմանի փակ լինելու պայմաններում` սարքերը Հայաստան հասցնելու գործում աջակցության պատրաստակամություն է հայտնել Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ «MS-500» տիպի շարժական արհեստական շնչառության սարքերը փոխանցվելու են Հայաստան համահայկական հիմնադրամին։ Աջակցության այլ ծրագրեր ևս կան: Պավել Օգանեզովի առաջարկով նաև դրամահավաք է սկսվել «Մեկ դիմակ, մեկ կյանք» կարգախոսով, որին միանալու պատրաստակամություն են հայտնել մի շարք վիրահայեր։ Հավաքված գումարով գնվելու են դիմակներ, որոնք ևս ուղարկվելու են Հայաստան ու տրամադրվելու սոցիալապես անապահով խմբերին` հաշվի առնելով այն, որ Հայաստանում դիմակ կրելը պարտադիր է դարձել և շատ ընտանիքների համար սա չնախատեսված, հավելյալ ֆինանսական բեռ է։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *