Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում վարակակիրների թիվն ավելացել է 22-ով և հաստատված 61 դեպք կա։ Այս մասին «Ազատությանն» ասել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ նշելով, որ այսօր ևս մեծ թվով աշխատողներ թեստավորվել են: Ենթադրվում է, որ վաղը հաստատված դեպքերի թիվը կավելանա։
Մարզպետը չի բացառել, որ պարետի որոշմամբ ֆաբրիկայի աշխատանքը 3 օրով դադարեցնելու ժամկետները կերկարաձգվեն։ «Դա կախված է վաղվա տվյալներից», - ասել է նա:
«Գլորիա» -ն աշխատողներ ունի թե՛ Վանաձորից և թե՛ հարակից համայնքներից։ Այսօրվա դրությամբ մարզում գրանցվել է կորոնավիրուսի 167 հաստատված դեպք, առողջացել են 64-ը։ Ըտսւ մարզպետի՝ վարակակիրների թիվը կտրուկ ավելացել է վերջին 3 օրերին։
0 Մեկնաբանություն