ՄԱՐԶ

ՃՈՃԿԱՆԻ ԵՎ ՄԵԾ ԱՅՐՈՒՄԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԱՐՅԱՆ ՄԵՋ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ՄԿՆԴԵՂԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՔԱՆԱԿԸ

Հայաստանում շահագործվում է 13 պոչամբար: Պոչամբարները «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, ենթակա են տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ` հանքարդյունաբերական ձեռնարկությունների նախաձեռնությամբ:

«Ախթալա» լեռնահարստացուցիչ կոմբինատի «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիայի աշխատանքները պետք է սկսվեին 2018թ-ի հոկտեմբերի 1-ից և ավարտվեին 2020թ-ի փետրվարին: Սակայն այդ աշխատանքները միայն սկսվել են ու չեն շարունակվում, կոմբինատը շարունակում է պոչանքները լցնել պոչամբար՝ բարձրացնելով պոչամբարի պատվարը:

Նահատակի պոչամբարը գտնվում է Լոռու մարզի Մեծ Այրում և Ճոճկան բնակավայրերի միջնամասում, գործում է դեռևս խորհրդային տարիներից, սակայն այդ տարիներին կարճ կյանք է ունեցել, որովհետև Մեծ Այրումի ադրբեջանցիները չեն հանդուրժել պոչամբարի առկայությունը իրենց համայնքում: 

2010 թ. Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը սկսեց շահագործել Նահատակի պոչամբարը, որը տեղակայված է 2 բնակավայրերի ամենախիտ բնակեցված տարածքում, չկարևորելով վտանգավոր ազդեցությունը շրջակա միջավայրի և տեղի բնակչության առողջության վրա:

Պոչամբարը շահագործողին փորձում են պատասխանատվության ենթարկել  համայնքի որոշ բնակիչներ, որոնք իրականում տուժել են պոչամբարի գոյությունից, գործը իրավապահ մարմինների վարույթում է:

Սամվել Սիրադեղյանը միակը չէ, որ իր կորցրած առողջության և տնտեսական վնասների հայցով դիմել է դատարան,  Մեծ Այրումից և Ճոճկանից էլ կան տուժածներ:  Գյուղի կանայք էլ տեղյակ են Նահատակի հասցրած վնասների մասին.

Խնդիրների մասին տեղյակ է համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը, բայց ինչպես ինքն է ասում՝ լիազորությունները սահմանափակ են.

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն հասարակական կազմակերպությունը առողջապահական միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելով փորձել է իրականացնել փորձաքննություն շրջակա միջավայրի, տարածքի բնակչության շրջանում, որպեսզի պարզեն թափոնների ազդեցությունը մարդկանց կյանքի և առողջության վրա, ինչպես նաև ծանր մետաղների առկայությունը մարդկանց արյան մեջ:

Այս ցուցանիշը գերազանցում է ոչ միայն Հայաստանի չափորոշիչներին, այլև եվոպական երկրների ամենամեղմ չափորոշիչներին: Մասնավորապես, մկնդեղի թույլատրելի քանակը  երեխաների արյան մեջ մի քանի տասնյակ անգամ հատում է թույլատրելիի շեմը: Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը ամենա ամիս 5 մլ. Գումար է հատկացնում խոշորացված համայնքին՝ որպես բարի կամքի դրսևորում.: Այն որ այս գումարի կարիքը համայնքն ունի, խնդիր չէ, բայց ինչից հետո և ինչի դիմաց է հատկացվում այդ գումարը:

Խնդրի լուծումը մեկն է. ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻԱ.  Նահատակի պոչամբարը պիտի վաղուց լիներ ռեկուլտիվացված և ավարտված, դեռ 2020 թվականին: Այս մասին տեղյակ են և համայնքապետարանում, և մարզպետարանում, բայց այս կառույցներում խոսում են միայն ապագայի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութուում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *