Վանաձորի մի շարք քաղաքացիներ բաց նամակով դիմել են քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին՝ Վանաձորի պարարվեստի դպրոցում իրենց նախընտրելի տնօրենին նշանակելու խնդրով։ Դիմում-խնդրանքում մասնավորապես ասվում է․
«Հարգելի պարո՛ն Ասլանյան,
Մենք՝ ներքոստորոգրյալներս, հանդիսանում ենք Վանաձորի պարարվեստի դպրոց ՊՈԱԿ-ի ծնողները և խնդրում ենք Ձեր համաձայնությունը առ այն, որր գործող տնօրեն պարոն Դերձյանի թոշակի անցնելու դեպքում նրա գործունեության դադարեցման պահից տնօրեն նշանակվի նույն դպրոցի պարուսույց-մանկավարժ Արթուր Թորոսյանը՝ նկատի ունենալով, որ նա ունի քսանհինգ տարվա աշխատանքային փորձ, որից քսան տարվանը՝ պարարվեստի դպրոցում։ Նա նաև եղել է մշակույթի տան տնօրեն։ Վայելում է սաների, ծնողների, գործընկերների վստահությունը, սերն ու հարգանքը։
Դիմում-խնդրանքի տակ սորագրել են յոթանասունմեկ ծնող և վեց գործընկեր։
Կանխավ հայտնում ենք մեր շնորհակալությունը»։
0 Մեկնաբանություն