ՄԱՐԶ

Հայաստանում մահացած ռուս զինծառայող է հայտնաբերվել

ՀՀ—ում ՌԴ Հարավային զինվորական օկրուգի ռուսական ռազմաբազայի հրամանատարության հանձնաժողովը ՀՀ իրավապահների հետ քննում են  ռուս պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները: «Զինծառայողի անշունչ մարմինը հայտնաբերել է ծառայակիցը՝ ռազմաբազայի տարածքից դուրս՝ իրենց համատեղ բնակության վայրում: Զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,- «Ռիա նովոստի»-ին հաղորդել են  Հարավային զինվորական օկրուգի մամլո ծառայությունից: Միջադեպի բոլոր հանգամանքները պարզվում են: Ռուսական ռազմաբազան ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղակայված է համաձայն 1995 թվականի միջպետական համաձայնագրի: 2010 թվականին փաստաթղթում արվել են փոփոխություններ, որով ռազմաբազայի տեղակայումը նախնական 25-ից երկարաձգվել է մինչև 49 տարի՝ 2044 թվականը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *