ՄԱՐԶ

Իջևան-Երևան «ԳԱԶել»-ի վթարի հետևանքով 12 մարդ է տուժել.Orakarg.com

Սեպտեմբերի 7-ին, ժամը 18։11-ին մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ,- հայտնել են ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Սևան-Դիլիջան հատվածի 18-րդ կմ-ին բախվել են «Ford» մակնիշի և Իջևան-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները․կա 12 տուժած։  Փրկարարների և քաղաքացիների համատեղ ուժերով 11 տուժած տեղափոխվել են Սևանի ԲԿ, 1-ը՝ Դիլիջանի ԲԿ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *