Սյունյաց թեմից պարզաբանում են.
«ՍՅՈւՆՅԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ ՀՈԳԵՇՆՈՐՀ ՏԵՐ ՄԱԿԱՐ ՎԱՐԴԱՊԵՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՍԻՍԻԱՆՈւՄ ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ՈւՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԻՆ
Սիրելի՛ հավատացյալներ
Ցավ և ափսոսանք ենք հայտնում այսօր Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգևոր հովիվ տ․ Պարգև քահանա Զեյնալյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպի հետ կապված անհարկի շահարկումների, սադրանքների, ինչպես և հնչած բռնության կոչերի առնչությամբ։
Այսու հաստատում ենք, որ քահանան, ինչպես և արդեն հայտնել է իր հարցազրույցներում, որևէ արգելք չի հարուցել եկեղեցի վարչապետի այցի առնչությամբ և առավել ևս նրան դուրս չի հրավիրել եկեղեցուց։
Լիահույս ենք, որ ստեղծված իրավիճակը կգտնի իր հանգուցալուծումը հանդուրժողության և համերաշխության ոգով։
Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տ. Մակար վարդապետ Հակոբյան»:
Հիշեցնենք՝ այսօր Սյունիքի մարզ այցելության ժամանակ, միջադեպ էր տեղի ունեցել Սիսիանի Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Եկեղեցու հոգևոր հովիվը Նիկոլ Փաշինյանի պարզած ձեռքն օդում էր թողել ու դուրս հրավիրել եկեղեցուց:
0 Մեկնաբանություն