Դսեղի Անտառտնտեսության մասնաճյուղի նախկին տնօրենն ահազանգում է՝ Մարզ գյուղի հատվածում չկնիքված ծառեր են հատվել։
Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատարի 2020թ․ հուլիսի 8-ի համար 38 ա հրամանով Դսեղի անտառտնտեսություն և Լալվարի անտառտնտեսություն մասնաճյուղերը միավորվել ու արդյունքում ստեղծվել է Թումանյանի անտառտնտեսություն մասնաճյուղը։ Նույն հրամանով հաստատվել է Հայանտառի Թումանյանի անտառտնտեսության մասնաճյուղին ամրացված անտառային հողերի բաշխվածությունը՝ ըստ յոթ անտառապետությունների։
Դսեղի անտառտնտեսության մասնաճյուղի նախկին տնօրենն ասում է․ այդպիսի ծավալների դեպքում անհնար է անտառի պահպանության գործընթաց իրականացնել և որպես ապացույց, նշում է նորընտիր տնօրենի պաշտոնավարման առաջին իսկ օրերին անօրինական հատված ծառերը։
Մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում
0 Մեկնաբանություն