Հովհաննես Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզպետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է կառավարության նիստում: Հարությունյանը նշել է, որ պետական կառավարման ոլորտում ունի աշխատանքի փորձ և պատրաստակամ է ներդնել բոլոր կարողությունները՝ հանուն մարզի զարգացման:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Հարությունյանի վերջին աշխատատեղը եղել է Առողջապահության փոխնախարարի պաշտոնը: Վարչապետը հաջողություններ է մաղթել նորանշանակ մարզպետին հետագա գործունեության մեջ:
0 Մեկնաբանություն