ՄԱՐԶ

Վանաձորում Զորավար Անդրանիկի արձանի տեղադրման հետ կապված աղմուկը չի դադարում

Մայիսի 12-ին  «Լոռի» հեռուստաընկերության լրագրող   Լուսինե Սարգսյանն իր ֆեյբուքյան էջի միջոցով, ապա «Լոռի» հեռուստաընկերությունը  անդրադարձան Վանաձորում Զորավար Անդրանիկի արձանի տեղադրման վերաբերյալ բարձրացված աղմուկին: Ֆեյսբուքում պատշաճ  հղում էր արվել  քաղաքապետարանին և ավագանու բոլոր անդամներին: Նրանցից ոմանք, ինչպես նաև շահագրգիռ քաղաքացիներ  արձագանքեցին բարձրացված խնդրին.

Վահե Կռոյան / ավագանու անդամ՝Լուսավոր Հայաստան/- Ճիշտն ասած նման նախաձեռնության մասին առաջին ագման եմ տեղեկանում, իսկապես վատ գաղափար չի, բայց ինչ միջոցներով պետք է պատրաստվի, նոր տեղեկացա որ պետք է տեղադրվեր լճեր կոչվող հատվածում, բայց հետագայում տեղը փոխվել է, հանրային քննարկում էլ չի եղել: Կխնդրեմ գլխավոր ճարտարապետ պարոն Սուրեն Աբովյանին պարզաբանել:

Գայանե Քալանթարյան /ավագանու անդամ՝ՀՀԿ/- Բարեկամներս, տեղադրվելիք քանդակի մասին ինձ տեղեկացրել էր նախաձեռնող խումբը , այլ մանրամասների մասին տեղյակ չեմ :Գեղամ Բեջանյանի գործերից մի քանիսը տեսել եմ ցուցահադեսների ժամանակ,շատ լավ տպավորություն եմ ստացել , շնորհալի քանդակագործ է :Մրցույթի վերաբերյալ տեղեկացված չեմ:

Նորո Առաքելյան /քաղաքացի/- Եթե գումարը հավաքվում է ՀԿ-ի կողմից և մյուս տեխնիկական հարցերը լուծվում են ՀԿ-ի կողմից, էլ ի՞նչ խնդիր կա, ի՞նչ մրցույթ, ի՞նչ քննարկում, ՀԿ-ն գումարը տրամադրում է, լուծում բոլոր հարցերը, հետևաբար ՀԿ-ն էլ ընտրում է էսքիզը...ավագանին էլ կսնստի, տեղ կորոշի..Ասենք ի՞նչ կա խորանալու...Հայաստանի համար 1 հարցը` քաղբաբտարկյալների առկայությունը, թողած ընկել եք եսիմ ինչերի հետևից:

Անդրանիկ Հովհաննիսյնան ՝/քաղաքացի/- Լուսինե ջան 3 տարբերակ է եղել։ բոլորն էլ էսքիզային տարբերակներ։ Այսօրվա հանդիպմանը ներկա է եղել նաև ԼոռիԹՎ՝ Հրայրից կարող ես ճշտել քննարկումների ընթացքը։ Հավաքվածները քվեարկել են 3 տարբերակների համար բայց դա վերջնական տարբերակ չէ այլ որպես մեծամասնության կողմից ընտրված տարբերակ կանցնի մասնագիտական հղկման փուլ իսկ քաղաքապետարանի՝ մասնավորապես ճարտարապետ Սուրեն Աբովյանի հետ կքննարկվեն պատվանդանի և տեղադրման հարցերը։ բյուջեից գումարներ չեն հատկացվել։ բարերարների ցանկը կարող ես տեսնել Նորայր Զուլոյանի էջում:

Անահիտ Կարապետյան / ավագանու անդամ՝ Լուսավոր Հայաստան/- Ճիշտն ասած թե՛ որպես ավագանու անդամ, թե՛ որպես պարզապես քաղաքացի ես նույնպես այս գրառումից տեղեկացա նախաձեռնության մասին։ Նախաձեռնող եւ աշխատանքային խմբերի մասին եւս առաջին անգամ եմ իմանում։ Բայց եթե անգամ հարկ չեն համարել տեղյակ պահել ավագանիներին, կարծում եմ արժեր, որ գոնե կապ հաստատեին ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական գործող հանձնաժողովի 9 անդամների հետ, ինչու չէ ներգրավեին նրանց աշխատանքներում։
Չէ՞ որ ավագանու նիստի օրակարգում ընդգրկվող բոլոր հարցերը առաջին հերթին պետք է քննարկվեն հենց այդ նույն հանձնաժողովներում, թեեւ վերջին ավագանու նիստից առաջ այդ կարգը խախտել է։ Այնինչ որոշումը կայացվել էր դեռ մարտի 29-ի հերթական նիստի ժամանակ՝ միտք ունենալով, որ մինչեւ ապրիլի 30-ի հերթական նիստը հանձնաժողովների աշխատանքը պիտի «փորձարկվի»...

Արա Ղևոնդյան /գեղանկարիչ/-Անդրանիկ Օզանյանի քանդակի հետ կապված... Տեսանյութում բարձրացված հարցերը, թե ժպիտ, թե տխրություն առաջացրին... 
Նախ՝ քանդակի հովանավորը չպետք է մասնակցի հետագա քննարկումներին, գնահատմանը, այլապես դա կարող է դիտվել որպես այլ բան)
Չմոռանանք, որ խոսքը գնում է քաղաքի տեսարժան վայրերից մեկում հերոսի քանդակի տեղադրմանը, հարց, որը պետք է բծախնդորեն ու հիմնավորապես ուսումնասիրվեր ու հիմնավորվեր մինչև վերջին մանրունքը... 
Չմանրանամ, որ վիրավորած չլինեմ որև է մեկին, բայց ասեմ կարծիքս համառոտ) Հարգելիներս, այս քննարկման մեջ ամեն բան կար (նախանձ ու մաղձից սկսած), բացի հային վայել կարևոր մի բանից՝ հոգացավության լրջությունը չկար, որ գալիք սերունդների համար մի գեղեցիկ քանդակ է տեղադրվելու, իսկական արվեստի ստեղծագործություն, որը պետք է դիմանա ԺԱՄԱՆԱՆԻ ԴԱՏԻՆ։
Մի բան է քանդակ, մի այլ բան՝ արձան

Արմեն Եղիազարյան / ավագանու անդամ՝ Լուսավոր Հայաստան/- Վանաձորում Զորավար Անդրանիկի արձանի հետ կապված մի քանի դիտարկում!

Այսօր խեսել եմ Վանաձորի ճարտարապետի հետ, ով հայտնեց, որ արձանի պատրաստման և տեղադրման նախաձեռնությունը պատկանում է “Ինտերկապ” ՀԿ-ին, և բորոլ կազմակերպչական և ֆինանսական հարցերը նույնպես հոգում է “Ինտերկապ” ՀԿ-ն: Նշվեց նաև որ այս պահի դրությամբ քաղաքապետարանը միայն տրամադրել է դահլիճ, որտեղ իրականացվել է “Ինտերկապ” ՀԿ-ի կողմից կազմակերպված մրցույթը:

Ինձ հետ խոսել են նաև ոլորտին քաջատեղյակ մարդիկ, ովքեր հավաստիացնում են, որ իրենք տեղեկացված չեն եղել մրցույթի մասին, և զրկված են եղել այդտեղ մասնակցելու հնարավորությունից:

Հարկ եմ համարում նշել, որ նույնիսկ եթե ՏԻՄ-ը ֆինանսական ներդրում չունի այդ ծրագրում, դա չի ենթադրում որ չի վերահսկելու պրոցեսը ամբողջոըթյամբ, և չի լինելու բաց, բոլոր մասնագետների համար հասանելի մրցույթ իրականացնելու երաշխավորը: Հակառակ պարագայում այդ գործընթացը կարելի է նմանացնել պատվիրված ծառայության մատուցման:

Կարևոր է նաև հասկանալ, որ Զորավար Անդրանիկի արձանը Վանաձորում չի կարող լինել մի քանի հատ, և հետևաբար այդ եզակի արձանը պետք է լինի լավագույնը, որը ունենալու է երկարաժամկետ կյանք, և այս ամենի համար պետք է իրականացվեր լայնամաշտաբ և իրականում բաց մրցույթ բոլոր ցանկացող մասնագետների համար: Եվ քանի որ, արձանը տեղադրվում է Վանաձոր համայնքում, այլ ոչ թե սեփական սեկտրում, ապա քաղաքապետարանի և ավագանու դերը այդտեղ առաջնային է:

Հ.Գ. Ես չեմ քննարկում, կամ քննադատում մասնակցած քանդակագործների մասնագիտական կարողությունները, այլ ցանկանում եմ հավասար հնարավորություններ բոլոր ցանկացող մասնագետների համար:

Հ.Գ. Քննարկումները շարունակվում են և  «Լոռի» հեռուստաընկերությունը պարբերաբար կներկայացնի ընթացքը: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *