Քաղաք

Վանաձորցիները դիմել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանին

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանն իր ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ ուղղված համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին.

«Հարգելի պարոն Ասլանյան,

Ստորև ներկայացնում եմ քաղաքացուց ստացված գրությունը, որով մտահոգություն է հայտնում քաղաքի փողոցների լուսավորության մասին։ Խնդրում եմ լինել հետևողական և խնդրին լուծում տալ։ Շնորհակալ եմ:»

Քրիստ Մարուքյանը գրառման մեջ զետեղել է իրեն ուղղված  քաղաքացու նամակը.

«Բարև ձեզ պարոն Մարուքյան. Ես մի խնդրանքով եմ գրում ձեզ որպեսզի լինեք հետևողական դիմաց թաղամասի ճանապարհային լուսավորությամբ որովհետև ամսվա 15 օրը կամ շատ ուշ են միանում կամ ընդհանրապես չի միացվում ներկա պահին նույնպես միացված չի նախապես շնորհակալ եմ»:

Խմբագրության կողմից

Վանաձորում երեկոյան փողոցային լուսավորության հովհարային անջատումները քրոնիկ երևույթ են դարձել:  Անջատումները հիմնականում Աղայան, Ներսիսյան, Իսահակյան փողոցներում են, թերևս միայն այս փողոցներից կան բողոքներ:  

4 Մեկնաբանություն

  1. ՄԵՐ ՓՈՂՈՑՈՒՄ Է ՕՐ ԿԱ ՄԻՆՈՒՄ Ա ՈՒ ՉԻ ԱՆՋԱՏՎՈՒՄ ԵՐԵԿՈՅԱՆ 9Ի ԿՈՂՄԵՐԸ ՄԻԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՎՈՏ ԱՆՋԱՏՈՒՄ ԵՆ, ՕՐ ԷԼ ԿԱ ՉԻ ՄԻԱՆՈՒՄ ԸՆԴԱՆՐԱՊԵՍ

  2. Իսկ ի՞նչն է տեղում, որ լապտերնել տեղում չեն: Հարգելի Լոռի վաղը եկեք Լենինգրադյան, ձեզ շատ բան ցույց կտանք : Ու լավ կլինի, որ մեր անգլերեն գրածներն էլ դնեք մեկնաբանություն, նենց չի, որ բոլորը հեռախոսի մեջ ունեն հայերեն:

  3. Դա նրանից ա, որ Վանաձորցիները հանդուժում են հանրապետական քաղաքապետին, իսկ ինքը արդեն նոր մարզպետի հետ լեզու ա գտել, խողովակ ստեղծել դեպի Նիկոլ: Իրա բաժնի պետ Գոռ Բադյանն էլ ասում ա մշակույթի նախարար Մակունցը իմ քիփն ա, ու սենց էլի լիքը քիփեր կունենան ՔՊ-ում, Արամի հետ սաղ դուզ ա.. Մամոյի տեղը պինդ ա, որովհետև Ական իրա օրինացով կողքին ա, կապ չունի, որ ասենք դաշնակ Աղաբեկյան Սեյրանն ու Լոքյանի քույրը դեմ կլինեն արդեն: Մամոն 18 մանդատանոց տղա ա, ցավն էնա, որ վանաձորցիներն են քաշվում, հեղափոխությունը իրանց կողքով կանցնի: Էնա տեսանք, որ Ական իրա աթոռի խաթեր մնաց Մամոյի կողքը:

  4. Տիգրանյան և Շիրակացի փողոցներում էլ են հաճախակի նման վիճակները։ Ներկա պահի Տիգրանյանի լամպերից կան, որ շարքից դուրս են եկել և բավական տևական ժամանակ

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *