Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

Ընտրությունների ընթացակարգը ներկայացնում է Հովհաննես Թադևոսյանը

«Լոռի» hեռուստաընկերությունը ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ հյուրընկալել էր Ընտրական համակարգերի միջազգային կազմակերպության փորձագետ, դասընթացավար Հովհաննես Թադևոսյանին։

Պարոն Թադևոսյանն ասաց, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու Ընտրական համակարգերի միջազգային կազմակերպությունը տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար կազմակերպել էր դասընթացներ, որպեսզի տեղամասային ընտրական հանձնաժողովները կարողանան պատշաճ ձևով կազմակերպել ու անցկացնել ընտրությունները։ Որպես քաղաքացի, որպես դասընթացավար և ընտրող նա խորապես կարևորեց դասընթացների դերը, քանի որ Ընտրական օրենսգիրքը «կենդանի մարմին» է՝ անընդհատ փոփոխվող է, և հանձնաժողովի անդամներն էլ այս ամենը վերհիշելու կարիք ունեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հաղորդումն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Հաղորդման ընթացքում հնչած կարծիքները հեղինակներինն են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *