Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

«ՍԿՍԵԼ ԵՆՔ ՄԻ ՏՆԱԿԻՑ», ՏԻԳՐԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՄՈՏԻՎԱՑՆՈՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Այն որ նախկին պոլիտեխնիկ ինստիտուտի ուսանողը Դանիելյան` ապրանքանիշով ապագայի մի նոր անուն  էր դառնալու, ամենից շատ ինքը` Տիգրան Դանիելյանն էր հավատում:  Ուսանողական տարիներից հետևելով տնտեսության զարգացմանը և շփվելով գործարարների հետ, որոնք շուկայական հարաբերություններում առաջին քայլերն էին անում,  պայուսակաչափ ապրանք ձեռքբերելու գումարով սկսում է բիզնեսում առաջին քայլերը: Երևանից ապրանք էր բերում, խստապահանջ հայրն էլ՝ խորհրդային մտածելակերպի կրող,  որդուն տվել էր ուսման՝ լավ մարդ դառնալու, ոչ թե՝ առևտրական:   

Իմիջն ու պատիվը վեր դասելով ամեն տեսակ հարաբերություններից՝ առաջ են նայել, քայլել ժամանակին համընթաց, հետադարձ հայացքը, սակայն տանում է նորանկախ Հայաստանի առևտրի սեղանիկներն  ու փոքրիկ կրպակները: Առաջին քայլերն էին: 88թ-ին հիմնադրեցին  «Սև Կակաչ» քարի վերամշակման արտադրամասը:    

Ասում է՝ Սպիտակում դժվար է գործ ձեռնարկելը: Տեղի շուկան փոքր է, բոլոր ոլորտների նեղ մասնագետների խնդիր կա: 

Այսօր միջինից բարձր աշխատավարձով մոտ 300 աշխատատեղ ունեն:  Եղել է ավելի քան 4 տասնյակ երկրում, և ամեն լավը ընդօրինակելով ստեղծել է իրենը, հայրենիքում, իր քաղաքում:  

Ոչ մի կերպ չի հասկանում այն մարդկանց, որոնք դժգոհում են, աշխատատեղերի բացակայությունից,  ստեղծագործ մարդը միշտ էլ գտնում է իր գործն ու մտածում այն զարգացնելու մասին:

Սպիտակի հաջողակ գործարարը իր մարդ տեսակին բնորոշ համեստությամբ իրեն հաջողակ գործարար համարելուց առաջ հիշատակում է գիգանտ ընկերություններին: Շահույթից զատ,  բիզնեսում հաջողելու առավել կարևոր օղակներ կան:

Սպիտակում աշխատանք գտնելը հեշտ չէ, ասում են աշխատակիցները, և մատնացույց անում մաքուր և բարեկարգ պայմանները, ամենի մասին ընկերությունը մտածել է, իրենց մնում է միայն աշխատել:

Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *