Սոցիալական

Անծանոթ անձինք հափշտակել են Ստյոպա Սաֆարյանի հեռախոսը

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, 46-ամյա Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Սիրելի ընկերներ, միանգամայն հասկանալի, արդարացված և հիմնավոր պատճառներով երեկ կատարվածի մասին որևէ տեղեկատվություն չի տրվել: Իմ հետ ամեն ինչ կարգին է: Մնացածը՝ հետո: Ասելիք շատ է լինելու, հավատացնում եմ: Ամենակարևորը՝ դուխով»:

Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներով տեղեկություննէր էին տարածվել, որ  նախօրեին իր բնակարանի մուտքի դռան մոտ իրեն անծանոթ 2 անձինք մոտեցել են Ստյոպա Սաֆարյանին, որոնցից մեկը նրա մեջքից հրել է, իսկ մյուսը ձեռքից բացահայտ հափշտակել «iPhone 8» տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *