Սոցիալական

Բարելավում 19 կետով. Հայաստանը մամուլի ազատության ինդեքսում աննախադեպ առաջընթաց է գրանցել. Փաշինյան

2018-ի արդյունքներով Հայաստանը մամուլի ազատության ինդեքսում աննախադեպ առաջընթաց է գրանցել՝ 19 կետով բարելավելով իր դիրքերը եւ հայտնվելով 61-րդ հորիզոնականում: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վարկանիշային ինդեքսը կազմում է «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային հեղինակավոր կազմակերպությունը: Սա, ըստ էության, միջազգային արձանագրումն է իմ այն պնդման, թե Հայաստանում մամուլը երբեք ավելի ազատ չի եղել, քան այսօր:

Հ.Գ. Մենք, իհարկե, կդիտարկենք կազմակերպության բարձրացրած հարցերը, մտահոգությունները եւ առաջարկները եւ կասկած չկա, որ մամուլի ազատության առումով, ինչպես մյուս ոլորտներում, Հայաստանը շարունակելու է իր առաջընթացը», - ասված է նրա գրառման մեջ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *