ԲՀԿ-ական Դավիթ Հակբյանը դիմում է Լոռու մարզպետին և Վանաձորի քաղաքապետին․
«Հարգելի ընկերներ, քանի որ մարտի 15-ին մարզի գրեթե բոլոր դպրոցներում ձևավորված խորհուրդների ժամկետները լրացել է, ուստի անհրաժեշտություն է առաջացել խորհրդի նոր անդամներ առաջադրելու։ Խորհուրդը բաղկացած է 8 անդամից՝ երկուսը ներկայացնում է մարզպետը, մեկը՝ համայնքը, մեկը՝ նախարարությունը, երկուսը՝ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը և երկուսը՝ դպրոցի ծնողներից։ Հաշվի առնելով այս ամենը՝ ես դիմում եմ Լոռու մարզպետ պարոն Անդրեյ Ղուկասյանին և Վանաձորի քաղաքապետ պարոն Մամիկոն Ասլանյանին, որպեսզի Վանաձոր համայնքի դպրոցների խորհուրդներում և մարզպետարանի, և համայնքի կողմից ընդգրկված լինեն նաև ընդիմադիր ավագանու անդամներ»։
0 Մեկնաբանություն