Արցախյան պատերազմի վետերան, պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը ֆեյսբուքի իր էջում գրում է.
Պարզվում է կրիմինալը մեր բանակին ու ժողովրդի պատերազմ է հայտարարել: Այսինքն 1 ամսում 15 սպանություն? Անկախ նրանից ինքնասպանություն է, թե պարզապես սպանություն՝ դա անընդունելի է:
Պաշտպանության նախարարին ու հրամկազմին մեղադրելու և ամենաանհավանական ենթադրություններ անելու փոխարեն, առաջարկում եմ հետևալը:
24 ժամում հայտնաբերել զորամասերում հայտնված ՛՛ավտարիտետներին՛՛ և այսպես կոչված գողականներին ու ստեղծել դրանցից դիսբատ (дисциплинарный батальон). Այնուհետև ձմեռը ուղարկել Օմարի դիրքերը պաշտպանելու - 35 -50 աստիճան ՛՛մառոզին՛՛, իսկ ամառն էլ Հորադիզ նույն աստիճան ՛՛ժարիտներում՛՛: Կտեսնեք այդ ՛՛պռաշլյակները՛՛ և իրենց ծնողները ոնց են խելքի գալիս: ⠀
Շատ հեշտ է դա անել, քանի որ բոլոր զորամասերի հրամանատարները և իրենց մոտ ծպտյալ ծառայող ՛՛ասոբիստները՛՛ անգիր գիտեն այդ ՛՛խառոշիներին՛՛: Ու վերջ, ամեն ինչ տեղը կնկնի և հայոց բանակը կսկսի հանգիստ կատարել իր սուրբ պարտականությունները: Իսկ հասարակությունը հանգիստ շունչ կքաշի և այլևս ծնողները չեն վախենա իրենց երեխաներին բանակ ուղարկել:
Ես ժամանակին այդպիսի մեկ-երկու դեպք ունեցել և հայտնաբերել իմ զորամասում և այդ մոլախոտներին ուղարկել Օմար, դարձնելով նրանց սպիտակ արջի և կուռկուռի ձագ! Այդ մարդիկ հիմա հանրապետությունում շատ հայտնի, օրինապաշտ քաղաքացիներ են! Եթե վստահեք ինձ այդ առաքելությունը, սիրով պատրաստ եմ իրականացնել մեր բանակի առողջացման այդ ծրագիրը:
ՀՀ և ԼՂՀ Առաջին աստիճանի մարտական խաչերի ասպետ, հատուկ նշանակության զորքերի (Կարմիր Բերետներ) հրամանատար պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյան
0 Մեկնաբանություն