Սոցիալական

ԴԻՄՈՒՄ ԵՄ ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ և ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ.

Օգտատեր Սանամե Պետրոսյանը  ֆեյսբուքի իր  էջում գրում է. 

ԴԻՄՈՒՄ ԵՄ ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ և ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ...

Խնդրում եմ պատասխանեք.

Ամբողջ 3-րդ մաս թաղամասում ունենք միակ խաղադաշտ և իր կողքին մի փոքր խաղահրապարակ՝ Նարեկացի փողոցում: Երեխաների պաշտպանության օրվա արթիվ պարոն Մամիկոն Ասլանյանը եկել էր, շնորհավորում էր երեխաներին: Լավ էր անում,մեր փոքրիկները արժանի են, նրանք են մեր ապագան: Բայց հիմա, հենց խաղահրապարակի կողքին, 2-3 մետր հեռավորությամբ, կառուցում են ավտոլվացման կետ: Արդյո՞ք դա այդպես է, եթե  այո, ապա ինչպե՞ս է դա հնարավոր, ինչպե՞ս դա հասկանալ, ո՞վ է թույլ տվել: Առանց այն էլ մեր փողոցը վտանգավոր է, օրական տասնյակ մեծ բեռնատար մեքենաներ, ֆուռեր են անցնում: Ինչպե՞ս եք պատկերացնում երեխաների անվտանգությունը այդ հատվածում: Չմոռանամ ասել,որ այդ կառույցի կողքին էլ կանգառն է, և ո՞վ է հսկում շինարարական աշխատանքների անվտանգությունը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *