Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը իր ֆեյսբուքի գրում է.
Հարգելի ընկերներ, վանաձորցիներ, լոռեցիներ,
այսօր «Վանաձորի Բժշկական Կենտրոն» ժամանեց գերժամանակակից հագեցված շարժական մամոգրաֆը։ Այն Վանաձորում կգտնվի առաջիկա 6 ամիսների ընթացքում և կիրականացնի կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման լայնածավալ սկրինինգ։
Այս կարևոր և շարունակական «Մամոգրաֆիայի ազգային ծրագիր»-ը իրականացվում է Առողջապահության Նախարարության և Ուռուցքաբանության Ազգային Ինստիտուտի համատեղ ջանքերով։
Մանրամասների մասին շուտով։
Շնորհակալություն, առողջ և անփորձանք եղեք։
0 Մեկնաբանություն