Սոցիալական

Գուգարաց թեմի առաջնորդը Վանաձորի բժշկական կենտրոնին է նվիրաբերել թթվածնի կոնցենտրատոր

Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը ֆեյսբուքի իր էջում գրում է

Հարգելի Ընկերներ, Վանաձորցիներ, Լոռեցիներ,

Մեծ ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանը մեզ նվիրաբերել է այս բժշկական սարքը՝ թթվածնի կոնցենտրատորը: Ցավոք սրտի, նմանատիպ սարքավորումները այսօր օդ ու ջրի պես պետք են ցանկացած բուժհիմնարկի և գերպահանջված են ամբողջ աշխարհում:

Նշեմ նաև, որ այս սարքը Հայաստան է բերվել Սրբազանի անձնական կապերով ԱՄՆ-ից:

Անչափ շնորհակալ ենք, Աստված մեզ բոլորիս պահապան, իսկ մեր բոլոր հիվանդներին մաղթում ենք առողջություն և շուտափույթ ապաքինում:

Շնորհակալություն, առողջ և անփորձանք եղեք:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *