ՀՀ ԱԺ պատգամավոր, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը մոտ 20 օր առաջ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` հայցելով ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավար, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի մասնակցությամբ քննվող քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվություն։
Այսօր ստացվել է պատասխան, որի համաձայն Գագիկ Խաչատրյանը որևէ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի:
Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ իրենք հետևողական են լինելու և թույլ չեն տալու, որ որևէ մեկը դուրս մնա պատասխանատվություն կրելու տիրույթից:
0 Մեկնաբանություն