Սոցիալական

Քանի՞սն է, որ առաջ չի ընկնում, ցից լինում, ինքնագովազդվում

Վանաձորցի գեղանկարիչ Արա Ղևոնդյանը ֆեյսբուքի իր էջում գրում է .

Էսքան տարվա գողապետության իրականության պայմաններում եղել է՞ մի դեպք, որ քաղաքապետարանների ու մարզպետարանների մշակույթի բաժինների աշխատակիցները ԱԱԾ-ի պես «Օրենքի տառին համապատասխան ներխուժեն» մի ստեղծագործողի արվեստանոց, բնակարան ու ասեն՝ «Մենք ի պաշտոնե ցանկանում ենք ծանոթանալ ձեր ստեղծածին, խնդիրներին, պայմաններին... Տպագրենք, ցուցահանդես կազմակերպենք...»։
Բայց իրոք, ինչու՞ ցանկացած նախարարություն չի գործում ԱԱԾ-ի պես, անսպասելի, առանց հրավերի))
Բյուջե մսխելը, հասկացանք, բա անելի՞քը...
Մշակույթի նախարարը գիտի՞, թե քանի ստեղծագործող է ապրում իր երկրում, քանիսն է դրանցից-որ ստեղծագործում է առանց թայֆաների հարեհաս օգնության, հովանավորչության... Քանի՞սն է, որ առաջ չի ընկնում, ցից լինում, ինքնագովազդվում... Քանիսն է-որ մի՛ տեր ու հավատ ունի՝ Նորին Մեծություն Արվեստը։
Մշակույթի նախարարը գիտի՞, թե ինչ վիճակ է շինծու ստեղծ. միություններում, ում են տպագրում, ում են թողնում կանգնել անարվեստ վերնիսաժներում, ով մուտք ունի սարքովի հեղինակավոր պատկերասրահներ...
Գալու է՞ մի օր, որ նախարարը բացի մի հեռավոր գյուղում բնակվող ստեղծագործողի դուռն ու գոնե դատարկ խոսքով ոգեշնչի էդ խեղճին, հարիֆին)
Այլապես, վաղ-թե ուշ բոլորս երկար ժամանակ չենք մոռանա սփյուռքի Հրանուշին, իր կոմսոմոլիկ-անիմաստ գործելակերպն ու վառած բյուջեն...
Հ.Գ/ Հարգելի հարկատուներ...)

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *