Սոցիալական

Կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման ընթացքը (տեսանյութ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ

Կորոնավիրուսի, ինչպես նաև այլ վարակների ճշգրիտ ախտորոշումը շատ բարդ գործընթաց է:

Կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշումն իրականացվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի՝ ՊՇՌ մեթոդի միջոցով, երբ բկանցքի և/կամ քթանցքի էպիթելիալ հյուսվածքների մեջ որոշվում է վիրուսի կամ ավելի ճիշտ դրա ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) առկայությունը:

Մինչ օրս իրականացվել է ավելի քան 4000 հետազոտություն: Այսպիսի հետազոտություններ իրականացնելու համար կենսաանվտանգության չափանիշներին համապատասխանող լաբորատորիաների թիվը մեր կողմից աստիճանաբար ավելացվում է, որպեսզի կարողանանք ավելի շատ նմուշներ հետազոտել:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *