Facebook

Կյանքից հեռացել է բանաստեղծ -երգահան Վահրամ Թաթիկյանը (տեսանյութ)

Կյանքից հեռացել է բանաստեղծ, արձակագիր, երգիչ-երգահան Վահրամ Թաթիկյանը,-ֆեյսբուքյան իր էջում հայտնել է երգիչ Վահան Արծրունին:
Նա ծնվել է 1949 թվականի նոյեմբերի 14-ին՝ Երևանում, մտավորականների ընտանիքում. արձակագիր Շահեն Թաթիկյանի և արձակագիր, լրագրող Շաքե Վարսյանի որդին է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության բաժինը` մասնագիտանալով հայ արվեստի պատմության մեջ: 1974 թվականից աշխատել է Հայաստանի հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) արվեստի ինստիտուտում: Գորգագիտությանը նվիրված բազմաթիվ գիտական հոդվածների և հրապարակումների հեղինակ է, ինչպես նաև ավելի քան 20 գորգերի էսքիզների, որոնք գործվել ու պահվում են տարբեր հավաքածուներում: Հեղինակել է նաև հարյուրավոր երգեր ու տարբեր լուսանկարներ:
1977 թվականին դարձել է Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) անդամ։
Վահրամ Թաթիկյանը 1988 թվականին մասնակցել է Արցախյան շարժմանը։ 1981 թվականին հրատարակվել են նրա «Հայկական գորգարվեստ» և «Քառասուն երգ կամ երկու համերգ ձեզ համար» գրքերը։
Հ․Գ․ Վահրամ Թաթիկյանը ակտիվ սրտացավ քաղաքացի էր․․․նա նույնիսկ հացադուլի էր դիմել 2010թ-ին, եւ նրա ջանքերով այդ շինությունը ապամոնտաժվեց․․․․

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *