Սոցիալական

ԼՀԿ-ն սկսել է քաղաքացիների ընդունելություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է գրել՝ նշելով, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն սկսել է քաղաքացիների ընդունելություն, որն իրականացվում է շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին, ԱԺ նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնին կից սրահում (մուտքը՝ Բաղրամյան փողոցի անցակետից)։

Նա տեղեկացրել է նաև, որ քաղաքացիների ընդունելությանը մշտապես ներկա է լինելու իրավաբան-փորձագետ։

«Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է Մարուքյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *