Հայտարարություն!
Այսօր՝ 20.07.2018թ-ին Վանաձորում գումարվեց ավագանու արտահերթ նիստ: Իսկզբանե նիստում պետք է ներառված լիներ 2 հարց, կապված նորակառույց բժշկական կենտրոնի և երիտասարդական ծրագրերի հետ: Սակայն անակնկալ կերպով օրակարգում հայտնվեցին շուրջ 11 հարց: Եվ քանի որ այդ հարցերը չէին քննարկվել համապատասխան հանձնաժողովներում և չկային համապատասխան եզրակացություններ, մեր կողմից առաջարկվեց այդ հարցերը հանել օրակարգից, և քննարկել այլ արտահերթ նիստում, պահպանելով կանոնակարգը և չանտեսելով հանձնաժողովների կարծիքները: Ստանալով բացասական պատասխան, այդ մոտեցումը մեր կողմից որակվեց որպես ընդունված կարգի խախտում և անհարգալից մոտեցում հանձնաժողովների վերաբերյալ:
Լուսավոր Հայաստան խմբակցությունը անընդունելի համարելով մասնակցել նախկին ՀՀԿ-ական վարքագիծը դեռևս որդեգրած ավագանու նիստին, բոյկոտեց և հեռացավ նիստերի դահլիճից:
0 Մեկնաբանություն