Միխայելովկայի միջնակարգ դպրոցից ապօրինաբար հեռացված ուսուցչուհի Անահիտ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ այսօր մարզպետարանում քաղաքացիների ընդունելության ժամերին փորձել է հանդիպել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին` փորձելով նրանից ճշտել, թե ինչու դպրոցի տնօրենի (տնօրենը` Մ. Առաքելյանն ասում է, որ ինքը մարզպետի բարեկամն է, նրա «դաբռոն» ունի) անօրինական որոշումը անվավեր չի ճանաչում: Ուսուցչուհու խոսքով` մարզպետը ոչ մի կերպ չի արձագանքել իր խնդրին, նստել է մեքենան ու հեռացել: Հատկանշական է, որ նմանատիպ իրավիճակ եղել է նաև Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի պաշտոնավարման ժամանակ, և վերջինս անվավեր է ճանաչել տնօրենի անօրինական որոշումը: Եվ այսօր անկուսակցական ուսուցիչը իր դժգոհությունն է հայտնում` ասելով, որ հեղափոխական մարզպետը «մատը մատին չի տալիս»` արդարությունը վերականգնելու համար:
Ստորև ներկայացնում ենք նրա ֆեյսբուքյան գրառումը և նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի` 2014թվականի փետրվարի 18.-ի թիվ 45-Ա որոշումը:
«Ես միշտ եղել եմ անկուսակցական ու միշտ ատել եմ հհկ կոչվածին՝ իր բարքերով։ Բայց առանց հհկ մարզպետին դիմելու, նա առաջինն էր, ով անվավեր ճանաչեց տնօրենի անօրինական որոշումը։
Նույն իրավիճակում եմ նաև հիմա, սակայն հեղափոխական մարզպետը մատը մատին չի տալիս արդարությունը վերականգնելու համար։ Իսկ Խնկոյանի հ/դ օրինախախտ տնօրենն էլ հայտարարում է, որ մարզպետի բարեկամն է ու նրա «դաբրոն» ունի իր բոլոր գործողությունների համար»։
0 Մեկնաբանություն