Շահեն Հարությունյանը ֆբ-յան իր էջում գրել է.
«Խնդրում եմ ուշադրություն։
Գրառումս ուղղված է բոլոր֊բոլորին և լրատվամիջոցներին։
Օգոստոսի 17֊ին լրանում է Շանթ Հարությունյանի՝ բանտից գրված բաց նամակի ժամկետը՝ ուղղված հայ ժողովրդին, որով կոչ էր արվում 2֊3 ամիս ժամանակ տրամադրել Նիկոլ Փաշինյանին և նոր կառավարությանը։
Լրանում է այդ ժամկետը, սակայն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ.
Ես՝ Շահեն Հարությունյանս, և հայրս՝ Շանթ Հարությունյանը, դեռևս չենք պատրաստվում նախաձեռնել որևէ քաղաքական պայքար՝ կապված Շանթ Հարությունյանի արդարացնան և ազատ արձակման հետ։
Հետևաբար. Հայաստանում տեղի ունեցող շարժումները, որոնցում կարող է շոշափվել Շանթ Հարությունյանի անունը, խնդրում ենք չկապել մեզ հետ։
Մենք պատասխանատու ենք միայն մեր և մեր նախաձեռնությունների համար։
Երբ մենք գործենք՝ կհայտարարենք ինքներս։
Հ.Գ.
Իսկ թե ինչպե՞ս է Շանթ Հարությունյանը, ասեմ.
Շարունակում է գտնվել բանտում՝ քաղբանտարկյալի կարգավիճակով և բանտախցում սպասում է Ռոբերտ Քոչարյանին։
Շատ խոսելու բան կունենան Շանթ Հարությունյանը և Ռոբերտ Քոչարյանը։ Չէ՞ որ, Շանթ Հարությունյանին մարտի 1֊ի գործով մի տարի պահեցին բանտում և 1 ամիս հոգեբուժարանում։
Լավ եղե’ք»։
0 Մեկնաբանություն