Ֆեյսբուքի օգտատեր Սերգեյ Դարբինյանը գրում է.
Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավարը սպառնում է բնակչին
Մի քանի օր առաջ Ազատություն Ռադիոկայանը անդրադարձել էր Մալիշկա համայնքի չարաշահումներին։ Ես այդ տեսանյութը տեղադրել էի իմ էջում և ասել որ ՀՀԿ-ական գյուղապետերը պատուհաս են դարձել մեր բոլորի համար։
Ես իմ կարծիքն էի արտահայտել, որպես համայնքի ակտիվ ներկայացուցիչ և «մտահոգությունս» էի հայտնել հնարսվոր չարաշահումների վերաբերյալ՝ ակնկալելով, որ համայնքում ստուգումներ անցկացվեն: Գրառումս վատ է անդրադարձել Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավարի և աշխատակազմի վրա, ովքեր ինձ հետ փորձեցին կապ հաստատել: Մոտ քսան օր է Ռուսաստանում և շուտով վերադառնալու եմ, ասացի իմաստ չեմ տեսնում խոսել, քանի որ խոսքին խոսք կավելանա որը կդառնա տհաճ խոսակցություն, ինչպես և միշտ է եղել։
Ականջիս հասել է, որ համայնքի ղեկավար հանդիպել է հորս և ասել՝ տղայիդ ասա խելոք մնա ու մի քանի ավել բան, հայրս էլ պատասխանել է… էդ մարդը չի գիտակցում որ Հայաստանում հեղափոխություն է եղել, որ էլ չպիտի դիմացինի ազատ խոսքը լռեցնել, որ չպիտի հորս-մորս ասի՝ տղայիդ ասա ֆեյսբուքում բան-ման չգրի, այսինքն ինքը սովոր չէ, որ իր աշխատանքի վերաբերյալ քննարկում կամ բանավեճ լինի, համայնքի բնակիչը մտահոգություն հայտնի բյուջեի, համայնքի կառավարման վերաբերյալ: Հերթական անգամ ինչպես և նախկինում իմ քաղաքական հայացքների համար ընտանիքիս է օգտագործում, որ լռեմ… Ախր եթե 2008-ից չեմ լռել՝ հիմա հաստատ չեմ լռի, ես իրենց համար քուչի տղա չեմ որ մատ թափ տան, իմ գրառումներով ես արտահայտում եմ իմ մտահոգությունները և ցուցաբերում քաղաքացիական ակտիվություն, ոչ թե «քուչի բազար»։
Հա, ի դեպ, որոշում եմ կայացրել, շուտով կհրապարակեմ մանրամասներ, սա արդեն վերջն է։
0 Մեկնաբանություն