Facebook

Վերջին 30 տարում Սևանի ջրային պաշարների վերաբերյալ ուսումնասիրություններ չեն արվել

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

Սույն թվականի հուլիսի 10-ին Սևանի հիմնախնդրի հետ կապված դիմել էի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների 
նախարարին պարզելու թե վերջին անգամ երբ է կատարվել ուսումնասիրություն և հաշվարկ Սևանա լճի ավազանում առաջացող ջրային պաշարների քանակի վերաբերյալ, որոնցով բնական ճանապարհով համալրվում են Սևանա լճի ջրային պաշարները:
Պատասխանից պարզվում է, որ Գեղարքունիքի մարզի ստորերկրյա քաղցրահամ ջրերի հանքավայրերի շահագործական պաշարների վերաբերյալ վերջին ուսումնասիրությունները եղել են 1968թ, 1982թ, 1985թ և 1990թ-ին: Փաստորեն վերջին մոտ 30 տարում չեն արվել նման ուսումնասիրություններ:
Իսկ Սևանա լճի 2017 և 2018թթ տարեկան ջրային հաշվեկշռի հաշվետվություններից երևում է, որ Սևանի ջրային պաշարները համալրող ջրի քանակը միշտ պակաս է Սևանի գոլորշիացուման ու ներքին արտահոսքի պատճառով ջրի կորստի նկատմամբ, և այդ թվերի հարաբերությունը միշտ բացասական թիվ է ստացվում...

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *