Սոցիալական

Ժամանակն է պատմությունից դասեր քաղելու և վտանգը չեզոքացնելու. Ժիրայր Սեֆիլյան

 

1991 թ․ ապրիլի 30-ին ԽՍՀՄ ԶՈՒ և ՆԳՆ ստորաբաժանումները Ադրբեջանի ՆԳՆ հատուկ նշանակության ուժերի և բաշիբոզուկների հետ միասին սկսեցին տխրահռչակ Օղակ (Կոլցո) գործողությունը։

Դրա ընթացքում զավթվեցին, տեղահանվեցին ու կողոպտվեցին մի քանի տասնյակ գյուղեր Արցախի ամբողջ տարածքում՝ Գետաշենից ու Շահումյանից մինև Հադրութ և Բերդաձոր, պատժիչ գործողություններ իրականացվեցին Արցախի և Ադրբեջանի հետ սահմանակից ՀՀ այլ բնակավայրերում, ինչին զոհ գնացին կամ ադրբեջանական գերության ենթարկվեցին հարյուրավոր հայեր։

Ամեն անգամ, երբ Ռուսական կայսրությունը թուլանում է և մեր տարածաշրջանից հեռանալու փաստի առաջ է կանգնում, ձգտում է ուժային և արյունոտ մի վերջին հարվածով մեզ վնասելու միջոցով կառչել-մնալ կամ առնվազն հող ստեղծել իր հետագա վերադարձի համար։

Նման դեպքերում մենք ի վերջո շահել ենք, ինչի վկայությունն են Սարդարապատյան հաղթանակներն ու 1-ին Հանրապետության ծնունդը և Արցախի դեֆակտո ազատագրումը։

Սակայն, ինչպես նշվեց, պատմության փորձը նաև ցույց է տալիս, որ մինչ այդ Ռուսական կայսրությունից հարված ենք ստանում, ինչի ռեալ վտանգը կա նաև այսօր՝ հենց ներկայումս։

Դեպի Արցախ Միասնության ավտոերթը այն շատ կարևոր քայլերից մեկն է, որով կարող ենք կանխել թուլացող Ռուսական կայսրության՝ պատմականորեն սովորական դարձած հավանական հարվածը։

Ժամանակն է պատմությունից դասեր քաղելու և վտանգը չեզոքացնելու։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *