Տեղական քաղաքականություն հաղորդման շրջանակներում հերթական քննարկումը Վանաձորի կառավարումն ստանձնած հանրապետականների հետ էր, որոնց կարծիքով 16 ամիսը բավարար չէ նկատելի առաջընթացի համար, սակայն որոշ ոլորտներում խմբակցության ղեկավար Արմեն Մատինյանն ամեն դեպքում զարգացում մատնանշեց. աղբահանություն` ճիշտ է, ոչ կատարյալ եւ մեջընդմեջ թերացումներով, լայնամասշտաբ ասֆալտապատում, շուրջ 200 մլն դրամ դոտացիայի բացակայության պայմաններում, մուտքերի ավելացման եւ ծախսերի կրճատման արդյունքում: Ծավալվեց քննարկում ավագանի անդամների եւ քաղհասարակության ներկայացուցիչ հյուրերի միջեւ: Մանրամասները՝ տեսանյութում: Տեսանյութը պատրաստվել է “Տեղական քաղաքականություն” հաղորդման շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:
0 Մեկնաբանություն