"Տեղական քաղաքանություն" հաղորդաշարի շրջանակներում առաջին հեռուստաքննարկումը անցկացվեց Վանաձորի ավագանու Լուսավոր Հայաստան կուսակցության խմբակցության հետ: Քննարկվեցին անցած 1 տարվա ընթացքում արված աշխատանքները՝ ըստ ոլորտների: Քննարկմանը մասնակցող քաղաքացիներն ու ՀԿ սեկտորի ներկայացուցիչները նույնպես ավագանու անդամներին հարցեր հղելու և առաջարկներով հանդես գալու հնարավորություն ունեցան: Ուղիղ հեռարձակումը հնարավոր է դարձել “Տեղական քաղաքականություն” հաղորդաշարի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Հաղորդման ընթացքում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ
0 Մեկնաբանություն