Մունետիկ

1.700.000 դրամ չի վճարվել պետբյուջե. «Լուսավոր Հայաստան»-ի Վանաձորի ավագանու հերթական բացահայտումը

Հիմք ունենալով փոքր և միջին ձեռներեցների դիմում-բողոքները՝ Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության անդամները Վանաձորի թիվ 33, 40 և 15 մանկապարտեզներում մրցույթների կազմակերպման և գնման պայմանագրերի մասով իրականացրել են ուսումնասիրություններ, հայտնաբերել խախտումներ և չարաշահումներ: Խմբակցության անդամներ Կարինե Ղուկասյանն ու Արմեն Եղիազարյանը բացահայտումները հրապարակել են մամուլի ասուլիսի ժամանակ: Ըստ Արմեն Եղիազարյանի՝ այս 3 մանկապարտեզների հետ «Աննա Սաքանյան» ԱՁ-ն և «Էս ընդ է» ՍՊԸ –ն կնքել են 10.մլն 237 000 դրամի սննդի մատակարարման պայմանագիր՝ ներառյալ ավելացրած արժեքի հարկը, որից հետո նպատակային փոխել են հարկատեսակը, մատակարարումն իրականացրել շրջանառության հարկով՝ պետական բյուջե չվճարելով 1.700.000 դրամ ավելացված արժեքի հարկը: Խնդիրն առկա է քաղաքի 20 մանկապարտեզներում: Կարինե Ղուկասյանը կողմ է էլեկտրոնային գնման գործընթացին, քանի որ ըստ նրա մրցակցային դաշտը համեմատաբար թափանցիկ է, նվազագույնի է հասցված միջանձնային հարաբերությունը: Նա հույս է հայտնում, որ տարեվերջից Վանաձորը փաստաթղթայինից անցում կկատարի էլեկտրոնայինին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *