Հայաստանի 1-ին hանրապետության 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները Վանաձորում ամփոփվել են տոնական մեծ համերգով, որը տեղի է ունեցել Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի դիմաց։ Ելույթներով հանդես են եկել Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը, մենակատարներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանն ու Արմեն Ներսիսյանը, Վանաձորի կամերային երգչախումբը՝ խմբավար Ռուզաննա Մխիթարյանի գլխավորությամբ: Վանաձորցիներին ողջունել են նաև Սոֆի Մխեյանը, Դավիթ Ամալյանը, Արսեն Գրիգորյանը՝ Մրոն: Երգի պրեմիերայով հանդես է եկել նաև ծնունդով վանաձորցի երգիչ Արմեն Հայրապետյանը՝ կատարելով Ղարաքիլիսային նվիրված երգ: Տոնական համերգն ավարտվել է շքեղ հրավառությամբ։
0 Մեկնաբանություն