NEWs.am–ի տեղեկություններով՝ Մարտունի գետում այսօր՝ հունիսի 28–ին ջրահեղձ եղած 7–ամյա աղջիկը Գեղհովիտ գյուղից է։
Մեր տեղեկություններով՝ 7–ամյա աղջնակը 10–ամյա քրոջ հետ խաղալիս է եղել իրենց տանը մերձակա գետի ափին, երբ ընկել է ջուրը։ Քույրը նետվել է ջուրը, որ փրկի կրտսեր քրոջը, սակայն չի կարողացել և օգնության է կանչել հարազատներին։ Հարազատներն ու գյուղացիները գետի երկայնքով փնտրել են աղջնակին, սակայն չեն կարողացել փրկել նրա կյանքը։ Դեպքի վայրից մոտ 2 կմ հեռավորության վրա հայտնաբերել են երեխայի դին։
Փաստի առթիվ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում։
Ավելի վաղ հեյտնել ենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 28-ին, ժամը 13:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում երեխան (5-6 տարեկան) ընկել է Մարտունի գետը։ Ժամը 14:15-ի սահմաններում բնակիչները նկատել և տեղափոխել են երեխային Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ և գրանցվել է վերջինիս մահը: News.an
0 Մեկնաբանություն